Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում գույք փոխանցելու և նվիրաբերությամբ հանձնելու մասին որոշում կայացրեց:

Նշենք, որ խոսքը ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հայտագրի՝ կիրարկման փուլում գտնվող «Հայկական դպրոցական համայնքներում արևային կայանների կառուցման և տեղական գործընկերներին արևային էներգիայի ոլորտում լիտվական փորձի փոխանցման միջոցով բնապահպանական աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու» ծրագրի կատարման մասին է:

Ծրագիրն իրականացնող լիտվական «Սոլետ» ՍՊԸ-ն նախաձեռնել է արևային վահանակների ու այլ սարքավորումների փոխադրումը Հայաստան, որոնք նախատեսված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամիև ՀՀ Լոռու ու Սյունիքի մարզերում գործող ոչ առևտրային կազմակերպությունների համար` ընդհանուր 13 շահառու (նվիրառու):

Որոշվել է արդեն իսկ ՀՀ ներմուծված և մաքսային պահեստում գտնվող արևային վահանակների և ուղեկցող սարքավորումների խմբաքանակի մասով շրջանառել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ՝ մաքսային ընթացակարգերը ապահովելու համար, իսկ նոր խմբաքանակների (առկայության դեպքում) ներմուծումը ՀՀ չիրականացնել մինչ լիտվական կողմի հետ ընթացակարգերի վերաբերյալ քննարկումների անցկացումը:

204