Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ընդհանուր առմամբ համաճարակային իրավիճակը հանդարտեցման ուղղությամբ է գնում և վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք զգալի իջեցում թե թեստավորման վիճակագրական տվյալներով, թե դրական արդյունքների: Այս մասին այսօր կառավարական ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով  Արևմտյան Նեղոսի տենդի մասին:

 

«Աշխատանքները շարունակվում են և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն և ոչ միայն կապված հենց նեղոսյան տենդի, այլ նաև կարմրուկով պայմանավորված՝ մենք ունենք շատ լավ վիճակ, որ մեր վերջին շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, այսինքն տեղական բոլոր բռնկումներն արդեն մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակվեն»,- ասաց նա:

 

Ավանեսյանը նաև հորդորեց, որ ռիսկային խմբում գտնվող անձինք անպայման գնան և պատվաստվեն գրիպի դեմ:

196