Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 15-ի դրությամբ 22 385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում, հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն:

 

«ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։

 

Միաժամանակ հորդորում ենք կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

179