Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կենսական խնդիր է լուծվում Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Այս պահին սկսվել և ընթացքի մեջ են վերոնշյալ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները։

Գազատարի ներքին ցանցի կառուցման համար ծախսվում է շուրջ 79 միլիոն դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%-ը հատկացնում է Կառավարությունը։

ՀՀ ՏԿԵՆ-ից նշում են, որ վերոնշյալ բնակավայրերում գազատար խողովակաշար երբեք չի եղել, համայնքում գազատար խողովակի կառուցումը սկսվել է դեռևս 2022 թվականից՝ կրկին Կառավարության աջակցությամբ։ Այս տարի արդեն տեղի բնակիչները կապահովվեն բնական կապույտ վառելիքով։

288