
Նախկին ԳՇ պես Աշոտ Դավթյանը 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Մովսես Հակոբյանի երեկվա ասուլիսին. «Երեկ ասուլիսում Մովսես Հակոբյանն ասաց, որ իր ժամանակ վեբռաներ ենք գնել, վեբռաներ Հայաստանում մինչև հիմա չկա, թող իզուր պարոն գեներալ - գնդապետը օդից ոչինչ չասի։ Վերաբերվող սպառազինության գումարի առումով , որ նշեց 10 տոկոս կանխավճար է տրված, ընդ որում մենք ոչ թե դիվիզոներ ենք առնում այլ մարտկոցներ՝ դա էլ ասել, և այդ 10 տոկոս կանխավճարը, որի մասին խոսեց այդպիսի բան չկա, բոլոր իրավասու մարմինները կարող են նայել, մենք որևէ խմբաքանակի համար կանխավճար չենք տվել, որը մինչև հիմա չկա։ Յուրաքանչյուր մասնագետի եթե հարցնեք, թե ինչքան ժամանակ է պետք, որ օդաչուները կարողանան պատրաստվել և կիրառվել, իրենք կասեն ժամկետներով։ Մեր մոտ առաջին կիրառման ժամկետները նախատեսված է ամռանը, որ օդաչուները լինեն այն մակարդակի, որ սկսեն զենքերի կիրառման հարցը, իսկ վերջնական մասով պահանջվում էր տարի, տարի ու կես, մասնագետները պետք է լինեին պատրաստ։ Երկրորդը 130մլն․-ն , որ անընդհատ շեշտվում է ՍՈՒ 30-նների համար դա երկարաժամկետ պայմանագիր է և 130մլն․-ն պետք է տրվի բավականին երկար ժամանակահատվածում։ Էնպես չի, որ ինչ որ բանից կտրել են և այդ գումարը տվել ՍՈՒ 30 են գնել և դա պետք չէ շահարկել ես դա դիտարկում եմ որպես ճիշտ որոշում» Մովսես Հակոբյանը մեղմ ասած ստում է։