Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։
Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները:
25 Սեպտեմբեր, 2024 18:02
923
Սարսափելի է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մասին լուրը. Խուդաթյան
24 Սեպտեմբեր, 2025 12:07
ՀՀ երկրորդ քաղաքի օրը որոշում են մարդիկ, որոնք մի քանի ամիս առաջ չգիտեին՝ Գյումրին քաղաք է, թե գյուղ․ Մինասյան
17 Հոկտեմբեր, 2026 19:19
Գորիսը օր օրի հիացմունք է առաջացնում, հաճելի է հետևել քաղաքի վերափոխմանը, մաքրությանն ու մթնոլորտին. Սարիկ Մինասյան
27 Ապրիլ, 2026 22:41
Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. Սարիկ Մինասյան
20 Ապրիլ, 2026 13:35