Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ:
Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվում է թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր էր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 270.5 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզը՝ 2427.6քմ մակերեսով, բարեկարգվում է 740քմ մակերեսով տարածքը։
Մանկապարտեզը նախատեսված է 174 սաների համար։
Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգում թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի, կառուցվում է նոր մասնաշենք: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 734.1 մլն. դրամ, որից 70%-ը Կառավարության, իսկ 30%-ը համայնքի մասնաբաժինն է: Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը՝ շուրջ 1800քմ մակերեսով և կառուցվում է 1800քմ մակերեսով նոր մասնաշենք։ Ծրագրի շահառու է հանդիսանում 294 սան։