Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 01:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա արգելափակված տուժած:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
27 Սեպտեմբեր, 2024 14:23
596
Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն
13 Օգոստոս, 2026 18:11
Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
11 Հունիս, 2026 20:35
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
15 Ապրիլ, 2026 18:59
Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
22 Օգոստոս, 2026 21:07
Ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ
19 Օգոստոս, 2026 21:35
Ավտովթար՝ Սյունիքի մարզում
03 Օգոստոս, 2026 22:49