Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եռաբլուրը մի տեղ է, որտեղ մենք միշտ պիտի մտածենք ավելի արդյունավետ պետություն, ավելի ուժեղ բանակ, ավելի անկախ և պինդ պետականություն ունենալու մասին: Այս մասին այսօր հանուն հայրենիքի նահատակված ու անմահացած հայ զինվորների հիշատակին Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Այսօր հատկանշական օր է, որովհետև հատուկ նշանակված այց էր մեր կողմից, բայց Եռաբլուր ես շատ հաճախ եմ այցելում և խորհուրդը հենց դրա մեջ է, որ մենք հիշենք մեր պետականության համար իրենց գլուխները խոնարհած հերոսներին: Մշտապես մեր ջանքերում և առօրյայում, ամենուր, և՛ պետական, և՛ ոչ պետական, և՛ կրթության, բժշկության, գիտության մեջ հիշենք, որ ամբողջությամբ պետք է տրվենք պետության հզորացմանը»,- ասաց Արշակյանը: