Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մանկամտություն է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պահվածքը, որը չեղարկել է ընդունելության նրա հրավերը։

«Ինչ վերաբերում է չեղարկված ընթրիքի հրավերին` ձեռքսեղմմանը (ԱՄՆ նախագահի հետ), որը ծրագրված էր: Դա մի տեսակ մանկական քայլ էր: ԱՄՆ-ը մեծ երկիր է, և վիրավորված լինելը այն չէ, ինչը  նրան լավ տեսք կհաղորդի»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նաև, ինչպես նշել է վարչապետը, «այս ձեռքսեղմմանը կամ ընթրիքին ներկա են եղել մի քանի տասնյակ ավտորիտար երկրների ղեկավարներ», ուստի հասարակությունը կարող է հետագա եզրակացություններ անել։

Կոբախիձեն նաև ասել է, որ Բայդենի հետ ընդունելությունը չեղարկվելուց հետո վրացական պատվիրակությունը գնաց և «ընթրեց վրացական ձևով», այդ թվում՝ ԱՄՆ-ում հանրապետության դեսպան Դավիթ Զալկալիանիի հետ, որի մասին վարչապետի հետ կոնֆլիկտի մասին ավելի վաղ հայտնել էին վրացական լրատվամիջոցները։

383