Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն «Արարատ-Արմենիա»-ն է:

Մինչ այս կայացած 8 տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն ունի 18 միավոր: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Երկրորդ տեղում 17 միավորով Չարենցավանի «Վան»-ն է: Իսկ եռյակը 16 միավորով եզրափակում է «Ուրարտու»-ն: 13-ական միավոր ունեն «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը:

«Նոա»-ն և «Շիրակ»-ը վաստակել են 10-ական միավոր: 8-րդ տեղում 7 միավորով ԲԿՄԱ-ն է: 6 միավոր են հավաքել «Վեստ Արմենիա»-ն ու «Ալաշկերտ»-ը:  Մեկ միավոր ունի «Գանձասար»-ը:

431