Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եմենին և Լիբանանին ուղղվաղ հարավածները ցույց տվեցին Իսրայելի ուժը, որն այժմ փոխում է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Նման կարծիք է հայտնել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որիհայտարարությունները տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Մենք հաղթեցինք «Համասին» Գազայում, վերացրեցինք նրա հրամանատարական շղթայի մեծ մասը, մեծ հարված հասցրինք «Հըզբոլլահին», ոչնչացրեցինք Նասրալլահին, սիստեմատիկ կերպով վերացնում ենք Լիբանանում նրա բարձրագույն հրամանատարներին։
Դրան զուգահեռ, որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը կրկին հարվածներ հասցրեց Եմենում գտնվող մեր թշնամիներին։ Բոլորը տեսնում են շրջանակը, բոլորը տեսնում են թիրախներին ուղղված կրակը, բոլորը տեսնում են, թե ինչ գին են վճարում մեզ վրա հարձակողները»,- ասել է նա։