Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասները: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային նախագծերին Հիմնադրամի մասնակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ԿԶԵՀ մասնակից-պետություններում մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությանը, ինչպես նաև ԿԶԵՀ «վաղ արձագանքման» գործիքի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացումների շուրջ կանխատեսումներին: