Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետև, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը:
Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա Շեյնբաումին` վերահաստատելով Մեքսիկայի հետ հարաբերություններն առավել զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:
02 Հոկտեմբեր, 2024 14:04
354
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը շուտով կլինի հայաստանյան հեռուստաեթերում. տեսանյութ
15 Հուլիս, 2025 17:47
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ. Աննա Հակոբյան
15 Հուլիս, 2025 15:50
Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում եմ ստացել. Աննա Հակոբյանը հրապարակել է պատասխանները
14 Հուլիս, 2025 17:35