Տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am-ում տեղեկատվությունը ստացվում է 7-10 օրվա ընթացքում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում:
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում:
Տեղեկացնում ենք նաև, որ նախքան այդ ժամկետը լրանալը դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:
02 Հոկտեմբեր, 2024 21:49
13214
ՆԳՆ-ի կայքը roadpolice.am-ն է, չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային կոդերի հաղորդագրություններին
02 Հունիս, 2026 20:57
Roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են
13 Մայիս, 2026 20:02
Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի
08 Հունվար, 2025 15:13