Երբ բոլոր լրատվամիջոցները քեզ են լուսաբանում՝ դու մսխում ես այդ ռեսուրսները ասելիքի բացակայության պատճառով. Ղազարյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ Առաջին ալիք շարժվելու հայտարարությանը և գրել.
«Երբ ասելիք չունես, միշտ էլ մեղավորներ կգտնես:
Երբ հինգից վեց ամիս հանրապետության բոլոր լրատվամիջոցները քեզ են լուսաբանում բոլոր հնարավոր տարբերակներով՝ ուղիղ եթերով` նստած, պառկած, քնած ու արթուն, և դու մսխում ես այդ ռեսուրսները ասելիքի բացակայության-չլինելիության պատճառով, միևնույն է` մի պատճառ կգտնես քաղաքական սնամեջությունը-ունայնությունը արդարացնելու համար։
Այս անգամ էլ թիրախը Հ1-ն է, վաղն էլ, ասենք, նույն շարքում կարող է հայտնվեն BBC-ին, Ալ Արաբիան ու Ալ Ջազիրան»։
03 Հոկտեմբեր, 2024 14:28
513
Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով
24 Հոկտեմբեր, 2026 11:43
Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան
18 Հոկտեմբեր, 2026 14:20
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը
11 Հոկտեմբեր, 2026 21:53
Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով
01 Հոկտեմբեր, 2026 18:16
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արսեն Թորոսյանի հետ․ տեսանյութ
01 Սեպտեմբեր, 2026 22:07
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արարատ Միրզոյանի հետ․ տեսանյութ
31 Օգոստոս, 2026 22:43