Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն ակնկալում է մինչև COP29-ը Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», գրում է Reuters-ը՝ հղում անելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Նշվում է, որ, ելույթ ունենալով Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակում, Խաչատուրյանն, ասել է. «Եթե գործը միայն մեզ վերաբերվեր, մենք կստորագրեինք այն հենց հիմա, այսօր»:

Նա հավելել է, որ հույս կա՝ վաղ թե ուշ հասնել արդյունքի։

ՀՀ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ դեռևս բանակցություններ են ընթանում մի շարք այլ հոդվածների շուրջ:

Խաչատուրյանը նաև հավելել է, որ հաջողությամբ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման շուրջ բանակցությունները։

 

580