Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել։

«Փոխվարչապետ Օվերչուկն էր եկել Երևան։ Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական համաժողովը։ Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս խորհրդի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինի հետ մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության հարցերը և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության օրակարգը»,– ասել է Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը։

Վարչապետը շեշտել է, որ այսօր էլ շատ լավ հնարավորություն է ընդհանրացնելու այս ամենը.

«Այսօր, իհարկե, շատ լավ հնարավորություն է ինչ-որ կերպ ամփոփելու այս քննարկումները։ Ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար»:

546