Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. նա չի կարողանա երկու աթոռի վրա նստել։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ես կարդացել եմ բուն օրենքի տեքստը, որն ընդունվել է: Այն բավականին ընդհանրական բառերով է՝ բոլոր լավ բաները՝ վատի դեմ: Բայց սա Հայաստանի ներքին խնդիրն է»,- լրագրողներին ասել է Օվերչուկը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն ունեն «նման օրակարգեր»։

«Այդ պատճառով, իհարկե, երկիրը պետք է որոշի և կատարի այս ընտրությունը: Քանի որ հնարավոր չի նստել երկու աթոռների վրա, դա բացարձակապես ակնհայտ է»,- ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով, եթե Հայաստանը շարժվի դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանն անհրաժեշտ կհամարի վերանայել երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը։ 

377