ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը. «Արմենպրես»

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները:
«Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
23 Նոյեմբեր, 2020 19:25
531