Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հարցը համարել է թոկ Հայաստանի վզին և քայլեր չի ձեռնարկել ԼՂ անվտանգությունը պաշտպանելու հարցում:
«Նա համարում էր Արցախի հարցը թոկ Հայաստանի վազին և հետևաբար քայլեր էր ձեռնարկում, որպեսզի այդ թոկը կտրվի: Ուղղակի դեռ հարց է, հետագա քննությունը ցույց կտա՝ ինքը դա 18 թվի՞ն էր համարում, թե՞ 21 թվականին»,- ասել է նա:
Նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ Արթուր Խաչատրյանը, մանիպուլացնում են վարչապետի հայտարարությունը: Նա չի հայտարարել, որ ինքը ԼՂ հարցը համարել է թոկ Հայաստանի վզին: Վարչապետը ևս պարզաբանել է իր ասածը Ազգային ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ:
«Ես չեմ ասել, որ ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, ես ասել եմ, որ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ ՀՀ վզին, և, ընդ որում, նաև ՀՀ ներսում, որովհետև շատ երկար տարիներ, երբ որ երկրում ամենատարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայով, վերջացրած այլ բաներով, ամեն ինչը բացատրվում էր՝ դե, բանակ ենք պահում, Ղարաբաղ ենք պահում: Հետո երևաց՝ ինչ է պահվել, ոնց է պահվել, ինչ տրամաբանության մեջ է պահվել»,- մանրամասնել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: