Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Սարեր» մշակութային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագծի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը: 

Ծրագիրը նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակչության 150-ամյակին, Ավետիք Իսահակյանի «Սասունցի Մհերը» պոեմի ստեղծման 105-ամյակին, իրականացվում է նաև Վարպետի ծննդյան 125-ամյակին ընդառաջ:

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը տեսողության խնդիրներ ունեցող շահառուների համար:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ծանոթանալ վիզուալ արվեստին, «տեսնել» վիզուալ արվեստի հայ վարպետների գլուխգործոցները, լսել և պատկերացնել նկարում պատկերված բոլոր մանրամասները։ 

Շոշափելի նկարն ուղեկցվելու է տիֆլոմեկնաբանություններով (ձայնագրություն՝ գորգի նկարագրությամբ) և Բրայլյան այբուբենով կատարված ցուցանակով, որտեղ ներկայացված են գորգի վերաբերյալ տեղեկություններ:

327