Տավուշի մարզպետի աշխատակազմում քննարկվել է աղետի գոտում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում մարզային և Նոյեմբերյանի համայնքային՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների հետ։ Հանդիպումը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից:
Հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը։
Քննարկման արդյունքում պտղատու ծառատեսակներին պատճառված վնասների փոխհատուցման հարցի կարգավորման նպատակով հնչել են առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարություն։
10 Հոկտեմբեր, 2024 18:01
324
LEADER պիլոտային ծրագրի շնորհիվ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում բարձրացել է տնտեսական զարգացման արդյունավետությունը. ՏԿԵՆ
12 Սեպտեմբեր, 2025 14:29
Տավուշի մարզպետն այսօր ծանոթացել է Բագրատաշենում կառուցվող նոր դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին
04 Սեպտեմբեր, 2025 22:32
Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել քաղաքացու տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային․ կա վիրավոր
03 Սեպտեմբեր, 2025 11:02