Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել են, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»։ Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։
Ինչպես հայտնում է Times of Israel-ը, վկայակոչելով նախնական հետաքննության տվյալները, «Հըզբոլլահը» Միջերկրական ծովից երեք «Միրսադ» անօդաչու թռչող սարք է արձակել, որից երկուսը խոցվել են, մեկն անհետացել է ռադարներից՝ շատ ցածր թռչելու արդյունքում:
Ըստ իսրայելական Alma Research կենտրոնի՝ այդ տեսակի դրոններն ունեն «120 կիլոմետր ոչնչացման շառավիղ, առավելագույն արագությունը 370 կմ/ժ է, կարող են կրել մինչև 40 կգ պայթուցիկ և թռչել մինչև 3 կմ բարձրությամբ»:
«Հըզբոլլահը» հայտարարության մեջ սպառնացել է նոր հարձակումներով, եթե Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվեն Լիբանանի հարավում: