Բերդաշենում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում և վաղը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի կունենա դեմարկացիոն հարցերով խորհրդակցություն:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ տարածքային կառավարման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նա նշել է, որ դեմարկացիայի հարցերով զբաղվում են Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները ռուս խաղաղապահների հետ միասին` ըստ նախանշված քարտեզի:
Ըստ քարտեզի ադրբեջանական կողմին են անցնում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս բնակավայրերը և մինչ այժմ այդ սկզբունքը չի խախտվել:

Ինչ վերաբերվում է կոնկրետ Բերդաշենին, ապա այստեղ խոսքը գնում է ոչ մեծ գյուղատնտեսական նշանակության հողակտորների մասին, որոնք ըստ ներկայիս քարտեզի պետք է անցնեն ադրբեջանական կողմին, սակայն ըստ բնակիչներ, նրանք այդ հողատարածքներից օգտվել են նաև սովետական ժամանակաշրջանում: Այդ իսկ պատճառով վաղը կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն և ստեղծված իրավիճակում պարզություն կմտցվի:

Ըստ նախարարի դեմարկացիայի հետ կապված կան այլ խնդիրներ ևս. «Շատ դեպքերում ադրբեջանական կողմին անցած տարածքներով են անցնում հայկական կողմին մնացած բնակավայրերի ենթակառուցվածքները, օրինակ կապի մալուխներ և այլն, և ադրբեջանցիները վնասում են դրանք»:

Աղնյուրի  այն հարցին, թե արդյոք հնարավոր է ծագած խնդիրները լուծել, նախարարը տվեց դրական պատասխան, նշելով, որ ռուս խաղաղապահները շատ կոնստրուկտիվ են տրամադրված ծագող խնդիրները լուծելու հարցում:

Նախարարը պարզաբանեց նաև օրերս Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպը: Ըստ նրա` գյուղի բնակիչները դեռ երկու օր առաջ են զգուշացված եղել, որպեսզի լքեն իրենց բնակավայրը: «Ճիշտ է մենք ասել էինք, որ կոնկրետ Վազգենաշենի պահով պետք է մինչև վերջ բանակցենք, բայց և զգուշացրել էինք բնակիչներին լքել բնակավայրը, հետագայում, այն մեր վերահսկողության տակ պահելու պարագայում, վերադառնալու պայմանով: Որոշ բնակիչներ լքել էին գյուղը, որոշներն էլ տեսնելով, որ ՊԲ ստորաբաժանումը դիրքավորվել է բնակավայրի մոտակայքում, որոշել էին այդուհանդերձ մնալ գյուղում, հետագայում տեղի է ունեցել այդ միջադեպը»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

1234