Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը՝ ուղղված այլ երկրներին սահմանափակելու հրեական պետությանը զենքի մատակարարումները։ Այդ մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում։
«Իսրայելը կարծում է, որ Եվրոպայում իր ընկերները, ինչպիսին Ֆրանսիան է, պետք է իր կողքին կանգնեն»,- ասել է Նեթանյահուն։
Նա նշել է ֆրանսիացի առաջնորդի կոչի անժամանակ բնույթը՝ ասելով, որ սրան զուգահեռ Իրանը զինում է Մերձավոր Արևելքում տարբեր խմբավորումների, որոնց դեմ կռվում է Իսրայելը, մասնավորապես՝ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» և պաղեստինյան «Համաս» շարժումներին։
«Ես ամոթալի եմ համարում այս կոչը, թեև մենք զենք չենք ստանում Ֆրանսիայից: Հուսով եմ, որ Ֆրանսիան կփոխի իր քաղաքականությունը, և մենք կկարողանանք միասին աշխատել Լիբանանի կայունության, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ»,- հավելել է նա: