Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է․
«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ և հասցեական տեղեկատվություն «114 տեղեկատու»-ի օգնությամբ․ ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։
Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://t.me/mlsa114_bot։
Ձեզ հետաքրքրող ոլորտն ընտրելուց հետո, կարող եք հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝
• բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,
• 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,
• զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
• կենսաթոշակների և նպաստների,
• 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից»։