Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել: Որևէ սկզբունք չի ամրագրվել թե ոնց են որոշվում հատվածները: Մի սահմանում կա, որը կարծես թե ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ կոնսենսուսով պետք է որոշվի»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում:
Նա հավելեց, որ կողմերից որևէ մեկը չի գնալու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի. «Որովհետև Տավուշի հատվածը իրականության մեջ ամենաբարդն էր: Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացքը, որովհետև բնակավայրերի խտության և սահմանային իմաստով ամենակոնցենտրացիան Տավուշի մարզում էր»: