Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կրկին նշել է, որ չի ցանկանում տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»:
«Ամեն մեկն իր դիրքորոշումն ունի։ Կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ցանկանում տեղափոխվել «Զենիթ», ես ևս չեմ ցանկանում: Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Կրասնոդարում»: Եթե մտածում եք Եվրոպայի մասին, ապա դա այլ է: Ռուսաստանում ինձ համար նախընտրելի թիմը «Կրասնոդարն» է: Նիկիտա Կրիվցովը ճիշտ է ասել` «Ինչո՞ւ տեղափոխվել «Զենիթ», եթե կարող ես գնալ Եվրոպա»»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «РБ Спорт»-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կմնա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Կրասնոդարում»:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 18 խաղ, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: