Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես մասնակցել եմ 3+3 խորհրդատվական հերթական նախարարական հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում ունեցել եմ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Այս մասին այսօր Կառավարություն-Աժ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Մենք բավականին հանգամանալից և բովանդակային խոսակցութուն ենք ունեցել ինչպես մեր եկկողմ օրակարգի, այնպես էլ որոշ մեծ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը՝ զգուշավոր լավատեսություն կհայտնեմ: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում և դրական բովանդակություն ունի»,- ասաց նա:

 

Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կտեսնենք նոր շոշափելի ձեռքբերումներ:

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

339