Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց երկարաձգել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը:
Նշենք, որ նախատեսված է մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով:
Զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 14.10.2024թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024թ. նոյեմբերի 1-ից:
Այս որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կազմում է 13.8 մլն դրամ: