Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր առաջարկած 2 երկու օրենսդրական նախագծերն ընդունվել են։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» իմ երկու օրենսդրական նախագծերը։

Առաջին նախագծով առաջարկում եմ սահմանել Հայրերի տոն, որը կնշվի հունիսի 17-ին: Տոնը նպատակ ունի արժանին մատուցելու այն հայրերին, որոնք իրենց ներդրումն են ունենում երեխաների կայացման և զարգացման գործում:

Երկրորդ նախագծով կստեղծվեն օրենսդրական հիմքեր, ըստ որի 16 տարին լրացած անձը (պացիենտը) իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ։ 

298