Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրախորհրդարանը բանաձևով կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Եվրոպական խորհրդարանում ձայների 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը:

Քվեարկությանը մասնակցել է 573 պատգամավոր:

Բացի այդ, Եվրախորհրդարանը դատապարտել է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանին վատ ցուցանիշի համար և կոչ արել ԵՄ-ին դադարեցնել իր գազային կախվածությունը Բաքվից:

Վերահաստատելով իրենց աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և երկար սպասված խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։

449