Պաղեստինը ցանկանում է հնարավորինս շուտ միանալ ԲՐԻԿՍ-ին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հաստատել է, որ իր երկիրը ցանկանում է միանալ BRICS խմբին։ Այս մասին նա ասել է Կազանում կայացած «outreach» / «BRICS plus» հանդիպման ժամանակ։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներին պաղեստինյան հարցում իրենց դիրքորոշման համար և այս առումով հաստատում ենք կազմակերպությանը միանալու Պաղեստինի ցանկությունը»,- ասել է Աբբասը։ Նրա խոսքով՝ Պաղեստինը «պատրաստ է մասնակցել ԲՐԻԿՍ-ի բոլոր գործողություններին»՝ հասնելու այս ասոցիացիայի նպատակներին և ցանկանում է «ռազմավարական հարաբերություններ կառուցել» անդամների հետ։
«Մենք հուսով ենք, որ ԲՐԻԿՍ-ին միանալու Պաղեստինի դիմումը կբավարարվի որքան հնարավոր է շուտ»,- հավելել է Աբբասը։
24 Հոկտեմբեր, 2024 20:00
696
ԱՄՆ-ն մերժել է Պաղեստինի նախագահին վիզա տրամադրելը․ Times of Israel
17 Սեպտեմբեր, 2026 10:29
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը․ տեսանյութ
24 Փետրվար, 2026 18:10
Մոսկվան իմ «երկրորդ տունն է»․ Պաղեստինի նախագահ
22 Հունվար, 2026 15:45
Առևտրային պատերազմները լրջորեն խաթարում են համաշխարհային տնտեսությունը․ Ծինփին
08 Սեպտեմբեր, 2025 17:08
Թաիլանդը հունվարի 1-ից կդառնա ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետություն
30 Դեկտեմբեր, 2024 18:02
Այն, որ ԲՐԻԿՍ-ի ընտանիքում են Հայաստանի կարևորագույն գործընկերները, մեծացնում է նրա գրավչությունը․ դեսպան
25 Նոյեմբեր, 2024 15:46