
Այսօր կյանքից հեռացել է արվեստագետ, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը:
Զավեն Սարգսյանը 73 տարեկան էր:
1986-1992 թվականներին նա Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենն էր, իսկ 1992 թվականից ի վեր ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, նույն վայրում:
Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում /Թոխմախ/:
«Զավեն Սարգսյանն ընդմիշտ կմնա մշակութային հանրության հիշողության մեջ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: