Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը, որը հյուրընկալում է Cop29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովը, հաջորդ տասնամյակում կունենա հանածո գազի արդյունահանման զգալի ընդլայնում, ասվում է նոր զեկույցում: Այս զեկույցը հրապարակել է The Guardian-ը։

Ադրբեջանի պետական ​​նավթագազային Socar ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են մինչև 2033 թվականը երկրում գազի տարեկան արդյունահանումը այսօրվա 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խմ-ի։ Socar-ը նույնպես վերջերս համաձայնել է մինչև 2026 թվականը 17%-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն, ասվում է  զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը և Socar-ը մեղադրվում են նաև մարդու իրավունքների խախտման մեջ։ Հեղինակները նշել են, որ կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակությունն ունենա խոսքի ազատություն և պաշտպանվեն մարդու իրավունքները։

«Հաշվի առնելով Socar-ի առանցքային դերը Ադրբեջանի տնտեսության մեջ և նրա սերտ կապերը երկրի քաղաքական վերնախավի հետ, նրա ազդեցությունը, անշուշտ, կզգացվի Բաքվում կլիմայի շուրջ բանակցությունների ընթացքում»,- ասել է Ռեգինե Ռիխտերը` զեկույցի գլխավոր հեղինակը: «Երբ մենք պատրաստվում ենք Cop29-ին, չենք կարող ինքներս մեզ հարց չտալ՝ արդյոք աղվեսին չե՞նք դրել հավանոցի պաշտպան»,- նշել է նա։

433