Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հավով պարտվել է «Բետիսին» և ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օրոք վատագույն ցուցանիշը գրանցել։

Նշվում է, որ «Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ առաջին անգամ 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարին զիջում է 10 միավորով։

30 միավորով Իսպանիայի առաջնության առաջին տեղում կատալոնական «Բարսելոնան» է, իսկ «Աթլետիկոն» չորրորդ տեղում է և ունի 20 միավոր։

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան ակումբը մարզում է 2011 թ. դեկտեմբերից։

462