Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք պատրաստ ենք ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան ԵՄ-ն դա փոխադարձաբար լավ կհամարի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Մենք ունենք տարբեր ծրագրեր, որտեղ մենք և ԵՄ-ն ունենք շատ ակտիվ երկխոսություն, և մենք ունենք քաղաքական ու անվտանգային խորհուրդ, տնտեսական զանազան հարցերով ունենք ծրագրեր: Ինչ վերաբերում է հարևանների կողմից մեր այս քաղաքականության ընկալումը, ես արդեն ասացի, որ մեր առաջնային առաջնահերթությունը դա հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումն  է և ոչ ոքի համար գաղտնի չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Անշուշտ, մեր եվրոպական ուղղության քաղաքականությունը գաղտիք չէ Իրանի համար, և մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում»,- ասաց նա:

 

Միրզոյանը նաև նշեց. «Չկա մի բան, որ արվում է ՀՀ կողմից և դա դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ»։

268