«Մասթերս»․ Ալկարասը դուրս մնաց պայքարից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում 1:6, 6:3, 5:7 հաշվով պարտվեց աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ումբերը կմրցի աշխարհի 28-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։
01 Նոյեմբեր, 2024 14:34
280