Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից խոշոր հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության վրա վերջին հարձակման։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական հետախուզության աղբյուրներին։

Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների մասնակցությամբ գործողություն իրականացնել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք համընդհանուր ընտրությունները։ Հարթակի տվյալներով՝ իրաքյան, ոչ թե իրանական տարածքից հարձակումը Իրանի կողմից փորձ է՝ խուսափելու Իսրայելի հերթական հարձակումից Իսլամական Հանրապետության ռազմավարական թիրախների վրա։

Ինչպես Axios-ին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրը, ԱՄՆ-ը դեռ չգիտի՝ Իրանի իշխանությունները մոտ ապագայում հարված հասցնելու որոշում կայացե՞լ են, թե ոչ։

226