Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Սալոնիկ քաղաքից 61 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
04 Նոյեմբեր, 2024 02:59
296