Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անցած տարվա նկատմամբ 9 ամիսների արդյունքում 6.8 տոկոսով ավելի գումար ենք հավաքագրել: Այդ մասին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարկերի հավաքագրմանը:

«Ակնկալվում էր, որ մեր ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, բայց հիմա սպասումները 7 տոկոսի շրջանակներում են: Դա, բնականաբար, սկզբնական և առկա պլանավորումների միջև տարբերությունն է: Բայց Կառավարության ծրագրային ցուցանիշը, որով նախատեսվում էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով 2026 թվականին հասցնել 25 տոկոս թիրախին, ևս իրագործելի է, և կարծում եմ՝ մյուս տարի կարձանագրենք»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

«Այս տարի 130 միլիարդից ավելի ստվեր ունենք դիտարկած, առաջադրած հարկի գումար, մի մասը՝ վերականգնված, որը նախորդ տարվա ցուցանիշից 40 միլիարդով ավելի էր»,- հավելեց նա:

292