Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

2018 թվականից ի վեր 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այսինքն՝ հավելյալ այսքան գումար տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հինգ անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22,3 տոկոսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում զեկույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականից մինչև այս պահը մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125 հազարով։ 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված խնամքի նպաստի ծրագրին»,– ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում 

270