Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.35-ին, ապօրինի զենք կրելու, պահելու, ինչպես նաև թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «BLOW F 92» գրառմամբ ատրճանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

271