Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանության վարչությունում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արագածոտնի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանը։ Տեղում պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգով դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։ Քննիչի հանձնարարականով «Opel Zafira»-ն տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

239