Թրամփը հավաքում է ընտրիչների 277 ձայն և հաղթում ԱՄՆ նախագահական մրցապայքարում. Fox News

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստանում է ընտրիչների 277 ձայն, մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը՝ 226. իրական ժամանակի ռեժիմով տվյալները թարմացնում է Fox News-ը:
Սրանք նախնական կանխատեսումներ են: Հատկանշական է, որ ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցների բոլոր կանխատեսումներում առաջատարը Թրամփն է:
Ընտրությունների վերջնական արդյունքը հայտնի կլինի մի քանի օրից:
06 Նոյեմբեր, 2024 15:12
445