Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Դոնալդ Թամփը գրառում է կատարել Truth Social-ում: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը որևէ պատճառ չուներ Ուկրաինայի բնակելի շրջաններին վերջին հարվածների համար:

 

«Դա ինձ ստիպում է մտածել, որ Պուտինը, հնարավոր է, չի ցանկանում դադարեցնել պատերազմը, նա ուղղակի խաղ է խաղում ինձ հետ, ինչը նշանակում է, որ հարկավոր է գնալ պատժամիջոցների ճանապարհով»,- նշել է ԱՄՆ նախագահը:

 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:

 

«Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրե՛ք արյունահեղությունը հենց հիմա։ Մենք էլ կնպաստենք այս դաժան և անիմաստ պատերազմի դադարեցմանը»,- Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

 

Թրամփը հավելել է, որ երեկ իր բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդյունավետ է եղել:

193