Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հակամարտությունից այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնի։ Այս մասին վստահություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոսուտ» ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։

«Պատերազմը սուր խնդիր է, ռազմաճակատում՝ ռազմական պարտություն, ամերիկացիները պատրաստվում են դուրս գալ այս պատերազմից, նրանք շատ բան են ասում Թրամփի մասին, բայց կա մի բան, որին ոչ ոք չի կասկածում՝ նա ատում է պատերազմը»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը, որը բազմիցս հանդիպել է Թրամփին ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում:

Միաժամանակ, Օրբանը նշել է, որ ուկրաինական հակամարտությունից Միացյալ Նահանգների դուրս գալը «բարդ խնդիր» կլինի։

312