Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2016 թվականից ընդունվել է այդ օրհներգի մասին օրենքը, եթե դուք ինձ ցույց տաք, թե որն է օրհներգի պաշտոնական տարբերակը, ես կպատասխանեմ ձեր հարցին: Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասել է Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով օրհներգի փոփոխության վերաբերյալ  հարցին, թե ինչու նախագիծը դեռ չնդունված, այն կիրառվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

 

«ՀՀ-ում մինչև այս պահը չկա օրհներգի կատարման հրապարակված պաշտոնական տարբերակ, հետևաբար, թե՛ այս պահին համացանցում առկա, թե՛ Յութուբում առկա մեկ տասնյակից ավելի կատարումները՝ ՀՀ օրհներգի կատարումներ են և այս կամ այն միջոցառումների ժամանակ հնչեցվում է դա»,- ասաց նա:

 

Գաբրիելյանը նաև հիշեցրեց, որ ինքը նշել է, թե մարզական միջոցառումների ժամանակ ընդհանրապես ՀՀ օրհներգը չի հնչում, հնչում է մեկ  տուն կամ միայն երաժշտությունը:

 

«Այսինքն, ըստ էության, քանի որ չկա  ստանդարտ պաշտոնական հրապարակում, կարծում եմ, որ օրենքի խախտում չկա»,- ասաց պատգամավորը:

 

Գաբրիելյանը իր խոսքում հավելեց, որ տեքստում որևէ տառ կամ բառ չի փոխվել:

326