Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.14-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Սարի թաղի տներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ՀՀ ոստիկանությունից:
Ժամը 10.33-ին հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը նույն հասցեից, կրծքավանդակի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 54-ամյա տղամարդուն:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ վիճաբանության ժամանակ 54-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է դստեր ամուսինը:
Ժամը 11.45-ին քրեական ոստիկանները Սայաթ-Նովայի պողոտայում հայտնաբերել և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 24-ամյա տղամարդուն:
Նա և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: